Մեխանիզմի գլուխն արդեն չկա, Փաշինյանը դարձել է անգլուխ ձիավոր․Սամվել Կարապետյան

09 Հուլիսի 2026, 19:48

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է ևս երկու ամսով։ Դատարանի որոշումը դժգոհություն է առաջացրել քաղաքական գործչի և նրա աջակիցների շրջանում։

Լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարն անդրադարձել է դատարանի որոշմանն ու իր քաղաքական ծրագրերին։

«Ինչ վերաբերում է մեր ծրագրերին, ապա հերթով ամեն ինչ անում ենք, դո՛ւք ուշադիր հետևեք։ Այդ գաղտնի պլանով Ալեն Սիմոնյանին ճանապարհեցինք. Փաշինյանը նույնիսկ տեղյակ չէր այդ մասին։ Այդ մեխանիզմի գլուխն արդեն չկա, հիմա Փաշինյանը դարձել է անգլուխ ձիավոր»,- նշել է Կարապետյանը։

Նա նաև հայտնել է, որ քաղաքացիների հետ հանդիպումները շարունակվելու են, սակայն ոչ նախընտրական շրջանի մասշտաբներով, այլ տարբեր ձևաչափերով։

Մանրամասները՝ տեսանյութում։