Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ

08 Մայիսի 2024, 17:01

Քաղաքականություն

Ի գիտություն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով. Այսքանը։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան` նշել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետը մեղադրանքներ է հնչեցրել Տավուշի շարժման, մասնավորապես, վերջինիս շարժառիթների և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդության վերաբերյալ, նաև գնահատականներ են հնչել եկեղեցու գործունեության մասին:

«Ի գիտություն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով։ Այսքանը։ Իսկ Եկեղեցու և եկեղեցականների վերաբերյալ ժրաջանորեն հանրայնացվող մնացյալ ենթադրություններին, մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին հարկ էլ չենք նկատում արձագանքել»,- ասել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: