Միաժամանակ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցությունն անհնար է․ Յուրի Ուշակով

26 Մայիսի 2026, 21:10

Քաղաքականություն

Մայիսի 29-ին նախատեսված Եվրասիական տնտեսական միության նիստում կքննարկվեն Հայաստանի՝ Եվրամիությանը մերձենալու մտադրությունները և ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու հարցը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ նշելով, որ կգնահատվի միության անդամ երկրների տնտեսական անվտանգության ռիսկերը։

Նախատեսվում է, որ Աստանայում Հայաստանի անունից հանդես կգա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նիստին՝ առաջիկա ընտրությունների պատճառով։

Ուշակովը հիշեցրել է, որ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է՝ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակ անդամակցելն անհնար է։ «Դա չի ստացվի»,- ընդգծել է նա։