«Միֆոլոգիա». կինոարտադրության նոր հայացք Աննա Մելիքյանի հետ

28 Հունիսի 2025, 22:54

Մշակույթ

Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Աննա Մելիքյանը ներկայացրել է «Միֆոլոգիա» հեղինակային հաղորդաշարի պրեմիերային թողարկումը:

«Երկար սպասված մեկնարկ։ «Միֆոլոգիա»-ի առաջին թողարկումն իմ մասնակցությամբ արդեն հասանելի է ВКонтакте-ում», — սոցիալական ցանցերում հայտնել է Մելիքյանը։

Կրթական նախագծի շրջանակներում դերասան Եվգենի Ցիգանովը և կինոդպրոցի ուսանողները հանդիպում են կինոարդյունաբերության առաջատար ներկայացուցիչների հետ՝ քննարկելու մասնագիտությունն առանց ձևականությունների:

Դեբյուտային թողարկումում Աննա Մելիքյանը կիսվում է իր անձնական փորձով՝ ինչպես հաղթահարել ստեղծագործական ճգնաժամերը, ինչու է ռեժիսորին պետք գովազդ և ինչպես ձայնագրել դերասանական ինքնատեսանկարահանում, որն իսկապես կգրավի: