Միլան Ղարիբյանը օգնել է «Կլերմոն Ֆուտ»-ին դուրս գալ Ֆրանսիայի առաջնության կիսաեզրափակիչ

26 Մայիսի 2026, 12:00

Սպորտ

«Կլերմոն Ֆուտ»-ը հասել է Ֆրանսիայի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի առաջնության փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ։

Թիմի կազմում հանդես է գալիս 17-ամյա հայազգի կիսապաշտպան Միլան Ղարիբյանը, որը ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 25 խաղում դարձել է 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

«Կլերմոն Ֆուտ»-ը հաղթել է իր խմբում՝ առաջ անցնելով «Լիոն»-ից և «Մեց»-ից։ Փլեյ-օֆֆի քառորդ եզրափակչում թիմը 11-մետրանոցներով 7։6 հաշվով հաղթել է «Մարսել»-ին։ Հաղթական գոլի հեղինակը դարձել է հենց Ղարիբյանը։

Մայիսի 31-ին «Կլերմոն»-ը կիսաեզրափակչում կմրցի «Մոնակո U19»-ի հետ, իսկ մյուս կիսաեզրափակչում կհանդիպեն «ՊՍԺ U19»-ն ու «Մեց U19»-ը։