«Միստեր» և «Միսս ուսանողուհի» մրցույթում «Միսս ուսանողուհի» տիտղոսը նվաճել է Արմինե Հակոբյանը

29 Փետրվարի 2024, 14:50

Կրթություն | Հայեր

Համառուսաստանյան արդարադատության պետական համալսարանի Նարո-Ֆոմինսկի քոլեջում անցկացված «Միստր» և «Միսս ուսանողուհի» մրցույթում «Միսս ուսանողուհի» տիտղոսը նվաճել է հայուհի Արմինե Հակոբյանը:

Ինչպես հայտնում է bizbi.ru-ն, մրցույթի ընթացքում ուսանողները ցուցադրել են իրենց տաղանդները. երգել են, պարել, ասմունքել և հանդես եկել հումորային համարներով:

«Սա իմ առաջին մրցույթն է։ Հիմա բառեր չեմ գտնում իմ զգացմունքներն ու հույզերը նկարագրելու համար։ Ես չէի սպասում, բայց շատ ուրախ եմ»,- «թագադրման» արարողությունից հետո ասել է Արմինեն: