Մոսկվայի հայկական եկեղեցում նշել են Վարդավառը

17 Հուլիսի 2023, 09:36

Հայեր

Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի տոնական տեսքը կրկնապատկեց Վարդավառի ուրախությունը: Մայր տաճարի օծումից ու հանդիսավոր բացումից ի վեր առաջին անգամ Պայծառակերպության տոնին, որը նաև առաջնորդանիստ Մայր տաճարի ուխտի օրն է, Սուրբ Պատարագ մատուցվեց բաց խորանում: Պատարագիչն էր թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանը:

Սրբազան հայրն իր քարոզում  մեկնեց Թաբոր լեռան վրա աշակերտների առաջ Հիսուսի այլակերպման ավետարանական պատմությունը:

«Դեմքը փայլեց ինչպես արեգակը, նրա զգեստները դարձան սպիտակ՝ ինչպես լույսը»:

«Տերը լույսերով ողողվեց,- ասաց Եզրաս սրբազանը, քանի որ ըստ ավետարանիչների՝ Քրիստոսն է աշխարհի լույսը, հավիտենական կենդանի արեգակը, որ լուսավորում է ամենքին՝ ի չիք դարձնելով խավարը: