Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ և խաղողօրհնեքի կարգ

11 Օգոստոսի 2023, 08:30

Մշակույթ

Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Տիրոջ Պայծառակերպության Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ և խաղողօրհնեքի կարգ:

armenianchurch.ru-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 13-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված յոթ տոներից ամենահինը:

Տոնի առիթով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդանիստ եկեղեցում օգոստոսի 13-ին, ժամը 10:30-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի խաղողօրհնեքի կարգ: