Մյասնիկովի շրջանի Լենինավան խուտորում կկառուցի հայկական եկեղեցի 

21 Հունիսի 2026, 16:20

Մշակույթ

ՌԴ Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանի Լենինավան խուտորում՝ «Հաղթանակի 80-ամյակ» այգու տարածքում, հայկական եկեղեցի կկառուցվի։

Դոնի հայերի վերաբնակեցման 250-ամյակին ընդառաջ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս Ներսիսյանն առաջարկել է Լենինավան խուտորի տարածքում ՝ «Հաղթանակի 85-ամյակ» այգու տարածքում, կառուցել հայկական եկեղեցի և բարեկարգել հարակից տարածքը մշակութային, կրոնական և բարեգործական միջոցառումների համար: Տաճարի տեղակայման համար տարածքի մակերեսը կկազմի 11 834 քմ: Տաճարի շինարարությունը և տարածքի բարեկարգումը սեփական միջոցների հաշվին կիրականացնի Ռոստովի մարզի հայկական համայնքը:

Տաճարի վայրը պատահական չէ ընտրված. դրա տեղակայումը վերջերս բացված «Հաղթանակի 80-ամյակ» այգու հարևանությամբ ընդգծում է հավատն առ Աստված և բարու ուժը, որը ՀԱԵ-ն միշտ փոխանցել է իր ժողովրդին՝ օգնելով դիմակայել ցանկացած դաժան փորձության, որոնցից մեկն էլ Հայրենական մեծ պատերազմն էր։ Նշված հողատարածքում հնարավոր կլինի ստեղծել բազմաֆունկցիոնալ համալիր միջավայր՝ կրոնական ծառայությունների, ծխականների սպասարկման և միջոցառումների իրականացման համար։ 

Նախագիծը կապահովի համալիրի լիարժեք գործունակությունը, ենթակառուցվածքային լուծումների ներդրումը, անվտանգությունը և համապատասխանությունը սահմանված տեխնիկական, ճարտարապետական և կրոնական չափանիշներին։

Ճարտարապետները խորհրդակցություններ են անցկացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանական համալիրի գլխավոր ճարտարապետ Գրիգոր Նալբանդյանի հետ։ Միաժամանակ իրականացվում է ազգային զարդանախշերի ուսումնասիրություն և ընտրություն՝ տաճարի ներքին հարդարանքի ձևավորման համար։

Եկեղեցու նախագիծը մշակվում է Հայ Առաքելական Եկեղեցու կանոններին և պատմական ավանդույթներին համապատասխան՝ ժամանակակից ճարտարապետական լուծումներով։

Բոլոր մակերեսները, այդ թվում՝ տանիքը, պատվելու են Հայաստանի հանքավայրերից արդյունահանված բնական քարով։ Եկեղեցուն կից կգործի կիրակնօրյա դպրոց՝ տարբեր տարիքի երեխաների համար, ինչպես նաև կհիմնվի թանգարան՝ նվիրված հայ մշակույթին, պատմությանն ու կրոնին։