Նաիր Մելիքյանն առաջին իսկ ռաունդում նոկաուտի է ենթարկել Վրաստանի ներկայացուցչին

27 Ապրիլի 2025, 16:30

Սպորտ

Հայ ըմբիշ Նաիր Մելիքյանը մասնակցել է «Gama Fight Club»-ի մարտարվեստի պրոֆեսիոնալ առաջնությանը և առաջին ռաունդում նոկաուտով հաղթել իր մրցակից Վլադիմիր Իոսելիանիին։ Այս մասին հայտնում է Jnews.ge-ն։

Նաիր Մելիքյանը 73 կգ քաշային կարգում անցել էր Գրան պրիի եզրափակիչ փուլ։ Եզրափակչում հաղթելով՝ նա դարձել է ոչ միայն ակումբի ամենաուժեղ ըմբիշը, այլև գլխավոր մրցանակի՝ 25,000 լարիի դափնեկիրը։

«Gama Fight Club» մարտական ակումբը երկար ժամանակ էր պատրաստվում այս իրադարձությանը՝ այն անվանելով պատմական և վրացական մարտարվեստի պատմության մեջ ամենաուժեղ մենամարտերը։