Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
22 Հուլիսի 2026, 20:22
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է պատասխանատվություն օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելու համար՝ անձի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով։
296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով (կամ կազմակերպված խմբի կողմից, կամ իշխանական/ծառայողական լիազորություններն օգտագործելով):
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից, սակայն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։