Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 մլրդ դրամ գրավ
23 Հուլիսի 2026, 13:02
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ: Այս մասին դատախազությունից հայտնեցին ԶԼՄ-ներին՝ հրաժարվելով գործից այլ մանրամասներ հայտնել:
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Նարեկ Կարապետյանը մեղադրվում է հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու ու փողերի լվացման հոդվածների հատկանիշներով։