Նարիշկինը Հայաստանի ընտրությունների արդյունքները «կասկածելի» է անվանել
15 Հունիսի 2026, 16:01
Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը մեկնաբանել է Հայաստանում անցկացված ընտրությունների արդյունքները՝ նշելով, որ դրանք «որոշակի առումով կասկածելի են»։
Նրա խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունը սխալ կգործի, եթե կողմնորոշվի բացառապես Արևմուտքի օգնության և աջակցության վրա։
Այդ դեպքում Երևանը կարող է բախվել տնտեսական զարգացման խոչընդոտների և երկրի ներսում իրավիճակի բարդացման, ընդգծել է Նարիշկինը։
Նա նաև հույս է հայտնել, որ Հայաստանի ղեկավարությունը «կգործի ողջամիտ և խոհեմ կերպով»։