Նիկոլ Փաշինյանի վերընտրման դեպքում Մոսկվա–Երևան հարաբերությունները կարող են էլ ավելի վատթարանալ․ Ալեքսանդր Կռիլով
21 Մայիսի 2026, 22:15
Ե. Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել թե՛ Եվրոպական միությանը, թե՛ Եվրասիական տնտեսական միությանը։
«Գալուզինի հայտարարությունը նշանակում է, որ ռուսական ղեկավարությունը ենթադրում է՝ եթե ներկայիս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վերընտրվի, ապա ռուս-հայկական հարաբերությունները կշարունակեն վատթարանալ։ Եվ այդ վատթարացումը կընթանա առաջին հերթին քաղաքական, ռազմաքաղաքական, ինչպես նաև տնտեսական ուղղություններով»,- ասել է Կռիլովը։
Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի և Եվրոպական միության մերձեցումը կարող է հանգեցնել Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալուն։