Օպերային երգչուհի Դիանա Համբարձումյանն Իտալիայում արժանացել է հատուկ մրցանակի
25 Մայիսի 2026, 13:10
Օպերային երգչուհի, միջազգային և համառուսաստանյան մրցույթների դափնեկիր Դիանա Համբարձումյանը Հայաստանը ներկայացրել է Սիցիլիայում անցկացվող հեղինակավոր «Città di Alcamo» օպերային երգիչների միջազգային մրցույթում և արժանացել «Borsa di studio della Fidapa» հատուկ մրցանակին։
Դիանան կրթություն է ստացել Կրասնոդարի երաժշտական քոլեջում և Մոսկվայի պետական կոնսերվատորիայում։ Այնուհետև դարձել է Հայաստանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային օպերայի և բալետի թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մեներգչուհի, որտեղ կատարել է Միքայելայի պարտիան Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայում։