Ոստիկանության բաժին է հրավիրվել Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը. Ռոման Երիցյան
20 Հունիսի 2025, 18:17

Փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել է, որ արցախյան պատգամավորներից որևէ մեկն այս պահի դրությամբ ձերբակալված չէ:
«Ավելի ճիշտ՝ նման դատավարական կարգավիճակ այս պահին ոչ ոք չունի։ Այնուամենայնիվ, ունենք ոստիկանության բաժին հրավիրված տարբեր քաղաքացիներ, այդ թվում՝ պատգամավոր Դավիթ Գալստյանը»,-հայտարարել է Երիցյանը: