Ով ցանկանում է ապրել ադրբեջանցիների հետ, թող ընտրի ՔՊ-ին. Նարեկ Կարապետյան

03 Հունիսի 2026, 20:38

Հայեր

«Ինձ համար մեծ պատիվ է լինել Հայաստանի համար այս նշանակալի և պատմական պայքարի մասնակիցը, կրել դրա բոլոր դժվարությունները և կանգնել ձեր առջև բաց ճակատով»,- այս մասին Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարել է կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ չորս օրից Հայաստանի պատմության համար վճռորոշ օր է։

«Չորս օրից հանրաքվե է, հանրաքվե՝ երկու բանի մասին․ շարունակում ենք թույլ մնալ, շարունակում ենք թույլ տալ հարևաններին օգտագործել մեզ, թե կանգնում ենք, մեր մեջքն ամրացնում և սկսում ենք զարգանալ։

Հանրաքվե է նրա մասին, թե թույլ ենք տալու փոքրիկ խմբակի պարտված ղեկավարին՝ թողնել, որ Հայաստան մտնեն ադրբեջանցիներ, թե պահելու ենք մեր հայրենիքի վերջին մնացած հողը հայկական։ Հանրաքվե է նրա մասին, թե թույլ ենք տալու մեր եղբայրները Հայաստանը լքե՞ն աշխատանքի համար, Հայաստանը լքեն ավելի լավ կյանքի համար, թե վերակառուցելո՞ւ ենք մեր քանդած երկիրը և ուժեղացնելու ենք մեր երկրի տնտեսությունը, բարեկեցություն ենք բերելու հայ ընտանիքներին, այնպես ենք անելու, որ հայերը էլ չգնան»,- նշել է Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով ՝ով ցանկանում է ապրել ադրբեջանցիների հետ, ապա կարող է քվեարկել ՔՊ-ի համար։ «Ով ցանկանում է հայկական վերջին հողը՝ մեր հայրենիքի 10 %-ը պահել հայկական և այն ուժեղացնել, թող քվեարկի «Ուժեղ Հայաստան»-ի համար»,- ընդգծել է Նարեկ Կարապետյանը։