Ով քվեարկում է Փաշաևի համար, քվեարկում է Ալիևի համար. Ռոբերտ Քոչարյան
23 Մայիսի 2026, 16:05
«Գործող իշխանությունն անընդհատ խոսում է ժողովրդավարությունից, բայց երբ նայում ենք ընդդիմադիր ուժերի նախընտրական ցուցակներին, տեսնում ենք, թե քանի մարդ է քրեական գործերի մեջ, բանտերում, տնային կալանքում։ Սակայն այս վիճակից ձեր օգնությամբ պետք է ազատվենք»,- այս մասին Դալարիկում բնակիչների հետ նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ Հայաստանի նման փոքր երկրները միշտ պետք է ձգտեն մուտք գործել մեծ շուկաներ։
«ՀՀ-ն իր մոտ 3 մլն բնակչությամբ ու տարածքով չի կարող ինքնաբավ լինել բոլոր ուղղություններով՝ ունենալ և՛ նորմալ գյուղատնտեսություն, և՛ արդյունաբերություն։ Դա հնարավոր չէ։ Մոդելը մեծ շուկան է։ Եվ այսօր ՀՀ-ն այդ մեծ շուկան ունի՝ ԵԱՏՄ-ի շուկան։ Մեր գյուղատնտեսության ապրանքների ավելի քան 90%-ը գնում է ՌԴ։ Սա հնարավորություն է տալիս նաև զարգացնել արդյունաբերությունը, քանի որ արտադրված ապրանքները հնարավոր կլինի արտահանել այդ մեծ շուկա։Սակայն այս իշխանությունն անում է ամեն ինչ՝ այս մոդելը քայքայելու համար»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը։
Նախագահն իր եզրափակիչ խոսքում նաև նշել է, որ «ով քվեարկում է Փաշաևի համար, քվեարկում է Ալիևի համար»։
Մանրամասները՝ տեսանյութում։