Փակ են Աբովյան փողոցը և Թումանյան-Խանջյան խաչմերուկը

14 Մայիսի 2024, 09:27

Քաղաքականություն

Այս պահին քաղաքացիները պարալիզացրել են Աբովյան փողոցը և Թումանյան-Խանջյան խաչմերուկը։

Վաղ առավոտից մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաները։ Մարդիկ իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, որ գլխավորում է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Ոստիկանները, բիրտ ու անհամաչափ ուժ կիրառելով, բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին։