Փաշինյանը խայտառակում է մեր պետությունը, հայի, հայ տղամարդու կերպարը. Սամվել Կարապետյան

18 Մայիսի 2026, 23:20

Քաղաքականություն

Այսօր մեր ժողովրդի համար ամոթալի ու խայտառակ օրերից մեկն է․ վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնող Փաշինյանը չափազանց լկտի և անհավասարակշիռ վերաբերմումք է ցուցաբերել մեր երկրի քաղաքացիների նկատմամբ։ Այս մասին ասված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի հրատապ ուղերձում, որտեղ նա անդրադարձել է Արաբկիր համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի պահվածքին։

Նրա խոսքով՝ մարդը, որ ժամանակին ասում էր՝ մեր երկրում կա 3 միլիոն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումն ու իրականության զգացումը։

«Այսօր իր քարոզարշավի ժամանակ ժողովրդին իր նախընտրական ծրագրերը ներկայացնելու փոխարեն Փաշինյանը ձեռքերին ազատություն է տվել և հարձակվել անհետ կորած մեր հերոսի քրոջ վրա։ Շրջապատված լինելով թիկնապահներով՝ Փաշինյանը հարձակվել և վիրավորել է երիտասարդ տղամարդու։ Անգամ 20 օր իշխանության մնալը վտանգավոր է մեր երկրի համար, քանի որ մեր հակառակորդները տեսնում են, թե ինչ հոգեկան անհավասարակշիռ վիճակում է գտնվում մեր երկրի ժամանակավոր ղեկավարը։

Նրա յուրաքանչյուր օրը վարչապետի պաշտոնում թուլացնում է մեր երկիրը: Փաշինյանը խայտառակում է ո՛չ միայն մեր պետությունը, այլև հայի, հայ ժողովրդի և հայ տղամարդու կերպարը: Մենք դա թույլ չենք տալու: Հունիսի 7-ին մեր ժողովուրդը վերջ կտա ազգային խայտառակությանը»,- ասել է Սամվել Կարապետյանը:

Հիմա եթերում