Փաշինյանի ավտոշարասյունը վայրագ երթևեկում է նաև այսօր, մարդիկ ապահով չեն. փաստաբան
27 Ապրիլի 2026, 19:30
Չորս տարի է անցել Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի մահվանից: Չորս տարի անց էլ հարցեր կան, որոնց պատասխանը դեռ չի տվել քննությունը, իսկ մեղավորները շարունակում են մնալ ազատության մեջ։ Չորս տարի անցել էլ մարդիկ հարցնում են, թե արդյոք այդքան կարևոր էր Փաշինյանի համար ՔՊ-ակաների հետ հանդիպումը, որ 28-ամյա կնոջը վրաերթի ենթարկելուց հետո էլ շարունակել է ճանապարհը:
«Կա այսպիսի մի թեզ, թե խաչմերուկը պատշաճ արգելափակված է եղել, դա սխալ է, կա տեսագրություն, որը վկայում է հակառակը»,- պնդում է փաստաբանը:
Փաստաբանների խոսքով՝ երկրում համակարգային անպատժելիություն է տիրում, համակարգային, քանի որ ամբողջ իշխանական քարոզչամեքենան լծված էր գործը մոռացության մատնելու, ամեն գնով ծածկադմփոց անելուն:
Իրավապաշտպաններն ահազանգում են՝ Փաշինյանի ավտոշարասյունը վայրագ երթևեկում է նաև այսօր, մարդիկ ապահով չեն:
Մանրամասները տեսանյութում: