Փաշինյանն իշխանության եկավ հայ քրիստոնյաներին պաշտպանելու խոստումով, սակայն ժողովրդին առաջնորդեց պարտություն․ Ամստերդամ

25 Ապրիլի 2026, 15:10

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ հայ քրիստոնյաներին պաշտպանելու խոստումով, սակայն երկու ձախողված պատերազմներից հետո նա ժողովրդին առաջնորդեց միայն դեպի պարտություն և հանձնում:  Այս մասին գրել է միջազգային մարդու իրավունքների պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։

«Այսօր մենք ականատեսն ենք այդ ձախողման աղետալի հետևանքներին՝ Արցախի հայաթափմանը և քրիստոնեական ժառանգության շարունակական ոչնչացմանը:

Պատասխանատվություն ստանձնելու փոխարեն՝ նա թիրախավորում է իր քաղաքական ու կրոնական ընդդիմախոսներին՝ փորձելով վերահսկողություն հաստատել Եկեղեցու նկատմամբ:

Այս տեսանյութը հիշեցում է բոլորին, որ Փաշինյանն այլևս չի համապատասխանում իր պաշտոնին. Հայաստանն արժանի է արդարության և իրական ժողովրդավարության»,-գրել է նա։