Կուբանի հայազգի շաշկիստները Թուրքիայում չորս մեդալ են նվաճել
18 Նոյեմբերի 2026, 19:40
Կուբանում բնակվող շաշկիստներ Ռոման Ծատուրյանն ու Աննա Գարյանը հաջող ելույթ են ունեցել Թուրքիայում անցկացված ռուսական շաշկու աշխարհի առաջնությունում՝ ընդհանուր առմամբ նվաճելով չորս մեդալ։
Մրցաշարի արդյունքում Ռոման Ծատուրյանը դարձել է աշխարհի չեմպիոն՝ նվաճելով ոսկե մեդալ, ինչպես նաև արժանացել բրոնզե մեդալի։
Աննա Գարյանը նույնպես հաջող է հանդես եկել՝ նվաճելով արծաթե և բրոնզե մեդալներ։
Մարզիկներին հայրենիք վերադառնալուց հետո հանդիսավորությամբ դիմավորել են Կրասնոդարի օդանավակայանում։