Փաշինյանը հանրությանը մոլորեցնում և նոր մեղավորներ է փնտրում հետագա զիջումների համար. Դավիթ Գալստյան

Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը Հայաստանում Արցախի պետական մարմինների գործունեության մեջ վտանգ չի տեսնում:

«Թե՛ Արցախի կառավարությունը, թե՛ Ազգային ժողովը Հայաստանում գործում են արդեն 6 ամիս եւ որևէ սպառնալիք չի եղել Հայաստանի պետականության համար: Կարող է Նիկոլ Փաշինյանը դա իր համար անձնական սպառնալիք որակի, չգիտեմ՝ ինչ պատճառներով, որովհետև տրամաբանության շրջանակում այդ մարդուն մեկնաբանելը դժվար է: Նույն Փաշինյանը երբ հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է ու վերջ, կամ Շուշիում շուրջպար էր բռնում, դա սպառնալիք չէ՞ր: Հենց Փաշինյանի սխալ վարած քաղաքականության պատճառով մենք ունեցանք կորսված Արցախ, իսկ այսօր էլ Հայաստանի տարածքներն են վտանգի տակ: Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ փորձում է հանրությանը մոլորեցնել ու նորանոր մեղավորներ փնտրել հետագա զիջումների համար, որոնք միակողմանի ու պարտադրված են»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Դավիթ Գալստյանը:

Հիշեցնենք՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ֆրանսիական Le Figaro պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանում Արցախի վտարանդի կառավարություն կա:

Նիկոլ Փաշինյանին դուր չի եկել այս հայտարարությունը եւ կառավարության այսօրվա նիստում նա ասել է, թե «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակների քայլերը սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար, երբ հայտարարում են վտարանդի կառավարության մասին: