Փաշինյանը փորձում է վերաշարադրել հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը․ Ռոբերտ Քոչարյան

01 Հունիսի 2026, 12:57

Քաղաքականություն

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ և վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը «РБК» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է «վերաշարադրել պատմությունը»՝ ձգտելով հաճոյանալ Անկարային։

Քոչարյանի խոսքով՝ Հայաստանի նախկին ղեկավարներից ոչ մեկը Հայոց ցեղասպանության ճանաչումը չի դիտարկել որպես Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման նախապայման։ Սակայն, նրա կարծիքով, Փաշինյանն ավելի հեռուն է գնացել և սկսել է վերանայել պատմական իրադարձությունների նկատմամբ մոտեցումը։

Նա նաև նշել է՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները գիտակցում են, որ երկրի անդամակցությունը Եվրամիությանը իրատեսական հեռանկար չէ, և փաստացի խաղադրույք են կատարում տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը Թուրքիայի ազդեցությամբ փոխարինելու վրա։

Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ Փաշինյանը ձգտում է ավելի սերտ հարաբերություններ կառուցել Անկարայի հետ՝ հաշվի առնելով համաշխարհային աշխարհաքաղաքական փոփոխություններն ու միջազգային հարաբերությունների նախկին համակարգի թուլացումը։

Հիմա եթերում