Պատգամավոր Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ

21 Մայիսի 2026, 16:03

Քաղաքականություն

«Սրբազան պայքարի» գործով հերթական դատավարության ժամանակ նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի փաստաբանների միջնորդությունները նրա խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ։

Դատարանը նաև մեղմացրեց տնային կալանքի պայմանները` որոշելով, որ Արթուր Սարգսյանը կարող է հանդիպել ցանկացած անձի հետ` բացառությամբ «Սրբազան պայքարի» գործով անցնող մասնակիցների ու վկաների։