Պետք է անխոնջ պատրաստ լինել մարտն ընդունելու. Հայրենական մեծ պատերազմի հայ վետերան

27 Հոկտեմբերի 2023, 01:00

Քաղաքականություն

KrasnodarMedia լրատվական գործակալության խմբագրությունը հյուրընկալվել է Կրասնոդարում բնակվող Հայրենական մեծ պատերազմի հայ վետերան, Ստալինգրադի ճակատամարտի մասնակից Հայկազ Առաքելի Հովսեփյանին:

Հայրենական մեծ պատերազմի վետերանը խոսել է այն մասին, թե ինչպես է հայտնվել պատերազմում, ինչպես է ստացել առաջին վիրավորումը և ինչով է զբաղվել դրա ավարտից հետո: Հայկազ Առաքելիչն իր տեսաուղերձում նաև մաղթանքներ ու զորակցության խոսքեր է հղել ներկա մարտիկներին, նրանց, ովքեր այժմ առաջնագծում են:

«Որքան էլ դժվար լինի, մենք պաշտպանեցինք, ոչնչացրեցինք ֆաշիստներին։ Պետք է անխոնջ պատրաստ լինել մարտն ընդունելու», — պատմել է նա ։