Պիետրո Քուչուկյան. Վիրաբույժ-դիվանագետը
18 Հունվարի 2025, 22:15

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Հունվարի 18-ին իտալահայ գրող Պիետրո Քուչուկյանի ծննդյան օրն է։
Նա Բարեպաշտ հայերի միջազգային կոմիտեի նախագահն է և «Բարեպաշտ այգիներ» համաշխարհային կոմիտեի համահիմնադիրը։ Քուչուկյանը նաև «Հիշողությունը ապագան է» կոմիտեի հիմնադիրն է, որն աջակցում է հայկական մշակութային նախաձեռնություններին։ Նա նաև համագործակցում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարանի հետ։
Պիետրոն ծնվել է 1940 թվականի հունվարի 18-ին Իտալիայի Արկո քաղաքում: Քուչուկյանների ընտանիքը ծագումով Օսմանյան կայսրության Սեբաստիայի շրջանից էր:
Նրա հայրը՝ Իգնատիոն, 12 տարեկանում ուղարկվել է Իտալիա՝ փրկվելու Հայոց ցեղասպանությունից։ Իգնատիոն ի վերջո գնացել է Վենետիկի մոտ գտնվող Սուրբ Ղազար կղզի՝ կրթություն ստանալու։ Կրթությունը շարունակել է Թուրինում, որտեղ ստացել է բժշկության դոկտորի աստիճան։ Այնուհետև ուսումը շարունակել է Փարիզում։ Իգնատիոն իր առաջին աշխատանքը որպես բժիշկ և ռադիոլոգ ստացել է Տրենտոյում, որտեղ նա անցկացրել է կյանքի մնացած մասը։
Պիետրո Քուչուկյանը նույնպես սովորել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան դպրոցում։ Նա իր կրթությունը շարունակել է Պադովայի համալսարանում և 1964 թվականին ստացել է բժշկության և վիրաբուժության մասնագետի աստիճան:
1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո Քուչուկյանը մեկնել է աղետի գոտի՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։ Նա ակտիվորեն աշխատել է Սպիտակում պոլիկլինիկա և Ստեփանավանում երկու դպրոց ստեղծելու հիմնելու ուղղությամբ։
2007 թվականի մարտի 16-ին Քուչուկյանը նշանակվել է Իտալիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս (նստավայրը՝ Միլան)։ Ներկայումս նա Հայաստանի դեսպանության անունից ղեկավարում է Իտալիա-Հայաստան հարաբերությունները։