Փոքրիկ խմբակը չունի քաղաքական ճիշտ բանավեճի մակարդակ․ Դավիթ Ղազինյան

08 Մայիսի 2026, 10:40

Քաղաքականություն

«Շատ ցավում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը ղեկավարում է մի փոքրիկ խմբակ, որը չունի քաղաքական ճիշտ բանավեճի մակարդակ»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանը։

Նրա խոսքով՝ նրանք երկու խնդիր են լուծում․ առաջինը՝ փորձում են բացատրել իրենց նյարդային վիճակը, երկրորդ՝ սերմանել վախի մթնոլորտ։

Դավիթ Ղազինյանը հայտնեց, որ «Ուժեղ Հայաստան»-ին տրված յուրաքանչյուր քվե հատ առ հատ պաշտպանվելու է։

Անդրադառնալով այն տեղեկատվությանը, որ ՀՀ կառավարությունը ՀԷՑ-ը ձեռք բերելու համար 380 000 դոլար է առաջարկել բաժնետերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին, Դավիթ Ղազինյանը նշել է, որ այս պահին ՀԷՑ-ի վաճառքի շուրջ բանակցությունների մասին խոսելը, կարծում է, ճիշտ չէ։

«Նարեկ Կարապետյանը շատ ճիշտ է անում, որ չի անդրադառնում թեմային: Ինչպես բազմիցս նշել եմ, որ Սամվել Կարապետյանը բացարձակ խնդիր չունի իր ունեցվածքը պաշտպանելու: Տեսնելով երկիրը ո՞ւր է գնում և ի՞նչ վիճակում է, ՀԷՑ-ի վաճառքի շուրջ բանակցությունների մասին խոսելը, կարծում եմ, ճիշտ չէ»,- հավելել է նա։

Հարցին՝ պատրաստվո՞ւմ են ընդունել առաջարկը, Ղազինյանը հստակ պատասխանել է` ո՛չ։

«Բանական կամ տրամաբանություն ունեցող ո՞ր մարդը կարող է դա ընդունել»,– նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։