Փորձում են Հայաստանը վերածել «Ուկրաինա-2»-ի․ Կոնստանտին Սիվկով
03 Հունիսի 2026, 21:15
Ռուս ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը «Լազարյան ակումբի» նիստի շրջանակում Alpha News-ին տված մեկնաբանությունում գնահատել է իրավիճակը Հայաստանում՝ նշելով, որ երկրի արևմտամետ քաղաքական կուրսի խորացումը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման։
Փորձագետի կարծիքով՝ Հայաստանը գտնվում է արևմտամետ ուժերի ազդեցության տակ, որոնք երկիրը տանում են դեպի Արևմուտք և հեռացնում այն Ռուսաստանից։
Սիվկովի խոսքով՝ Հայաստանը փորձում են վերածել Կովկասում «հակառուսաստանի»՝ իրականացնելով ուկրաինականին նման սցենար։
«Այսօր Հայաստանը շրջում են հակառուսական ուղու վրա և ցանկանում են նրանից ստեղծել «Ուկրաինա-2»՝ Կովկասում մի յուրատեսակ «հակառուսաստան»։ Եթե դա հաջողվի, ապա հետագայում կձգտեն ապակայունացնել Ռուսաստանի հասարակական-քաղաքական իրավիճակը, առաջին հերթին՝ Հյուսիսային Կովկասում։ Իմ կարծիքով՝ հենց դրա վրա են նրանք հաշվարկ կատարում։
Այդ թվում՝ կարող են փորձեր արվել օգտագործել Ռուսաստանում բնակվող հայկական սփյուռքը։ Սա հիբրիդային պատերազմների բնորոշ մարտավարություն է»,- ասել է Սիվկովը։