Պրոբլեմն ինքն է՝ ոտից գլուխ. Ռոբերտ Քոչարյան
03 Հունիսի 2026, 19:00
Այս իշխանությունները չունեն հողը պահելու, երկիրը պահպանելու և պաշտպանելու շնորհք: Այս մասին Հրազդանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
«Արցախի հարցում ունեցել ենք ամենավատ սցենարը․ 44-օրյա պատերազմի հետևանքով եղավ 5000-ից ավելի զոհ, կորուստներ ու վիրավորներ, ինչպես նաև 150,000 փախստականներ: Սա է ներկայիս իշխանության կառավարման տրամաբանությունը: ՀՀ-ի ներկայիս ղեկավարը վատագույն սցենարների վարպետ է:
Բազմաթիվ սցենարներից Փաշինյանն ընտրում է միայն վատագույնը և դա արդեն բնավորություն է: Նա ինչին դիպչում է՝ մահ է բերում մեր ժողովրդին: Իր մահացու հաղթարշավը սկսել է մարտի 1-ին․ հրահրել է ոստիկանների հետ բախումներ, զոհաբերել է 10 հոգու, իսկ ինքը փախել է: Սա է նրա մարդկային տեսակը»,- հավելել է Ռոբերտ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հանգիստ ապրել և մշտապես խնդիրներ է ստեղծում ․ «Նա այդ պրոբլեմների մասը չէ, այլ հենց ինքն է պրոբլեմը»: