Էրդողանի բացահայտումը՝ Փաշինյան-Ալիև համաձայնագրի մասին. Լավրովի այցի գործոնը. AlphaNewsroom 21.05.2025
21 Մայիսի 2025, 21:00
Alpha Newsroom-ի այսօրվա թողարկմանը՝
🔹 Նախ Լավրովի այցը Երևան. Հայաստանի անվտանգություն, տարածքային ամբողջականություն, Արցախ, Ջերմուկ. Ի՞նչ և ինչո՞ւ հայտարարեց Ռուսաստանի ԱԳ նախարարը Հայաստանում, ու ի՞նչ է փոխվում հիմա՝ այդ հայտարարություններից հետո
🔹 Էրդողանի բացահայտումը Փաշինյան-Ալիև համաձայնագրի մասին. Թուրքիայի նախագահը Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովի ելույթում հայտարարել է՝ «Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը բազմաթիվ հնարավորություններ կբացի թյուրքական աշխարհի համար»
🔹 Ալիևը մեկ կարճ ուղերձով վերջնագիր է դրել Փաշինյանի առաջ՝ պահանջելով, որ ապահովի անվտանգություն այն 300 ադրբեջանցիների համար, որոնց ցանկանում է լցնել Հայաստանի տարածք: Հայաստանի տարածքն էլ ևս մեկ անգամ Ալիևը կոչել է պատմական ադրբեջանական հող՝ Արևմտյան Ադրբեջան
🔹 Ի՞նչ է լինելու Սիրիայում Էրդողանի հաղթանակի հետ: ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ եթե Վաշինգտոնը չօգնի Էրդողանի նշանակած անցումային նախագահին, նրա ու հետևաբար Էրդողանի երազանքների տապալումը ոչ թե ամիսների, այլ շաբաթների հարց է:
🔹 Դմիտրի Սոլոննիկով. Սիրիայում տանկ վարելը և այդ երկրում առկա քաղաքական խմբերը կառավարելը խիստ տարբեր գործեր են
🔹 Մովսես Ղազարյան. ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը լեգիտումության հարցը լուծելու ուղերձ էր իշխող խմբին
🔹 Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի այցը Երևան. Իրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Հայաստանի հետ սահմանի նկատմամբ
🔹 Ռուբեն Մելիքյան. ԱԱԾ-ն չի պարզաբանում Նժդեհ Գարագավորյանի մուտքը ՀՀ արգելելու պատճառը, ասում են՝ պետական գաղտնիք է