Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025․ Ի՞նչ է լինելու | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | «Հյուրընկալ Մոսկվան» «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Ադրբեջանը կրակել է Սյունիքում. Նոր Նորքի ծեծը. Կզիջի՞ ՌԴ-ն իր դերը Թուրքիային.AlphaNewsroom.02.05.25

02 Մայիսի 2025, 21:00

 

 

Alpha Newsroom-ի այսօրվա թողարկմանը՝

🔹Կրակոցներ Խնածախի ուղղությամբ ադրբեջանական դիրքերից. Ընդդիմադիր պատգամավորը և գյուղացիները հայտնում են 4 ժամ անընդմեջ, գյուղի վաչական ղեկավարը՝ մի քանի վայրկյան ձգված կրակոցների մասին

🔹«Հայաստան» խմբակցությունը պատրաստ է տրամադրել բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար, բայց կան կասկածներ նախաձեռնության իրական նպատակների վերաբերյալ

🔹 Նոր Նորքի թաղապետարանում ծեծի դեպքով երկու քրեական գործ՝ 6 մեղադրյալով, նրանց թվում է թաղապետը: Ինչու են փորձում կոծկել կոռուպցիան, տեսախցիկների առաջ թաղապետի հարձակումն ակտիվիստի վրա՝ կատարածին աշխարհաքաղաքական ենթատեքստ վերագրելով

🔹 Ռուսաստանի մոտեցումները Հվ. Կովկասի տարածաշրջանում. AlphaNews-ի եթերում Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի գլխավոր տնօրեն Իվան Տիմոֆեև

🔹 ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանի հարցազրույցը. Եթե Երևանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կան կազմակերպության մյուս անդամների շահերը պաշտպանելու միջազգային իրավական մեխանիզմներ

🔹 Պատրա՞ստ է Ռուսաստանը զիջել դերը Հվ. Կովկասում Թուրքիային. AlphaNews-ի եթերում Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասի և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաևն է

🔹Փաշինյանի մամուլի քարտուղարը գրավոր հարցում է խնդրել. ՀՀ կառավարությունը պայմանագիր է կնքել ամերիկյան Mercury Public Affairs լոբբիստական կազմակերպության հետ, որը նախկինում գործակցել է Թուրքիայի կառավարության հետ

🔹 Ինչպե՞ս են արձագանքել հայ ուսանողները ադրբեջանցիների կողմից Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը տապալելուն. AlphaNews-ի եթերում լրագրող Գոհար Վեզիրյանն է

🔹 «Ժողովուրդն է խոսում». Համահայկական նշանակության հարցերին պատասխանում են աշխարհի հայերը