Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Արմեն Բադալյան | 2024. ի՞նչ է լինելու | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ՇԽԱՐՀԱԿԱՐԳ

10 Փետրվարի 2024, 22:00

«Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ եթե Ռուսաստանը հաղթանակ տանի ուկրաինական պատերազմում, ապա ռեւանշի հնարավորությունը Հայաստանում էականորեն կմեծանա եւ կգան իշխանություններ, որոնք կմերժեն առկա իրավիճակը»:

Ի՞նչ զարգացումներ կլինեն 2024-ին Արցախի շուրջ, հնարավո՞ր է արդյոք հայերի վերադարձն իրենց ծննդավայր, ո՞ր ուղղությամբ է գնում Հայաստանը, կկնքվի՞ արդյոք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, ի՞նչ փոփոխություններ կլինեն աշխարհում եւ ինչպիսի՞ն է լինելու նոր աշխարհակարգը:

Այս եւ այլ հարցերի մասին Alpha News-ը «2024. ի՞նչ է լինելու» հաղորդաշարի շրջանակում զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ:

Արցախի շուրջ զարգացումներն ըստ Բադալյանի, կախված է ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքից:

«Եթե ռուսական կողմը մնա այն տարածքում, որտեղ հիմա է, Արցախի ճակատագիրը կմնա այնպես, ինչպես հիմա է: Եթե ռուսական կողմը միջանկյալ հաղթանակ տանի, այսինքն՝ հասնի մինչեւ Դնեպր գետը, ապա անորոշությունները մի քիչ կհստակեցվեն, իսկ եթե ռուսական կողմը վերջնական հաղթանակ տանի, հասնի մինչեւ Արեւմտյան Ուկրաինա, ապա Ռուսաստանը ձեռքբերում պետք է ունենա Արցախի հարցում, ինչը նշանակում է, որ ենթադրաբար տեղի կունենան Արցախի կարգավիճակի ու տարածքների հետ որոշ զարգացումներ»,- ասաց քաղտեխնոլոգը:

Արմեն Բադալյանի համոզմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ձգձգումը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով:

«Սպասում են ուկրաինական պատերազմի ավարտին: Երկուսն էլ հասկանում են, որ կնքված պայմանագիրը մեկ ժամ հետո կարող է չեղյալ հայտարարվել: Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ եթե Ռուսաստանը հաղթանակ տանի ուկրաինական պատերազմում, ապա ռեւանշի հնարավորությունը Հայաստանում էականորեն կմեծանա եւ կգան իշխանություններ, որոնք կմերժեն առկա իրավիճակը: Հավանական է, որ աջակցություն կստանան նաեւ Իրանից ու Ռուսաստանից եւ իրավիճակը 180 աստիճանով կփոխեն»,- ասաց Բադալյանը:

Ռուս-ուկրաինական պատերազմն ըստ քաղտեխնոլոգի, հնարավոր է ավարտվի այս տարի, եթե Միացյալ Նահանգները չֆինանսավորի եւ զինամթերք չուղարկի Ուկրաինա:

«Իսկ եթե ֆինանսավորում լինի, ապա հնարավոր է չավարտվի պատերազմը, բայց սա էլ կախված է, թե ինչ չափով զինամթերք կտրամադրվի Ուկրաինային, որովհետեւ որքան հասկանում եմ չեն տրամադրի այնքան, ինչքան տրամադրում էին 2022-ին եւ 2023-ին: Իսկ Ռուսաստանում զինամթերքի արտադրությունն ավելանում է, դա նշանակում է, որ ռուսական կողմը հաղթանակ է ունենում»,- հավելեց Բադալյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: