Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Կարեն Բեքարյան | 2024. ի՞նչ է լինելու | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ

08 Փետրվարի 2024, 22:00

«ԵՄ շատ երկրներում հոգնածություն կա ուկրաինական կոնֆլիկտից, եւ ի դեպ, սա թեստ է լինելու, թե գործող իշխանությունները որքանո՞վ վստահության քվե կստանան՝ հաշվի առնելով հանրային բավականին լուրջ դժգոհությունը»:

Ի՞նչ զարգացումներ կլինեն 2024-ին Արցախի շուրջ, հնարավո՞ր է արդյոք հայերի վերադարձն իրենց ծննդավայր, ո՞ր ուղղությամբ է գնում Հայաստանը, կկնքվի՞ արդյոք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, ի՞նչ փոփոխություններ կլինեն աշխարհում եւ ինչպիսի՞ն է լինելու նոր աշխարհակարգը:

Այս եւ այլ հարցերի մասին Alpha News-ը «2024. ի՞նչ է լինելու» հաղորդաշարի շրջանակում զրուցել է «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանի հետ:

Եթե Հայաստանում իշխանափոխություն չլինի, ապա ըստ Բեքարյանի՝ Արցախի շուրջ դրական զարգացումներ չեն լինի:

«Եթե Հայաստանում ազգային ու պետական շահերին նվիրված իշխանություններ լինեն, ապա մենք բացասական իրավիճակի փոփոխություն կունենանք: Բացի այդ, Արցախի հետ կապված զարգացումները կախված են նաեւ նրանից, թե մենք որպես ազգ, հանրություն որքանո՞վ ենք պատրաստ Արցախի խնդրի շուրջ ջանք դնել, գործողությունների ու քայլերի ձեւեր գտնել: Համաշխարհային զարգացումները եւս իրենց դերն ունեն Արցախի շուրջ զարգացումների հարցում: Լուրջ աշխատանքը կարող է նպաստավոր փոփոխությունների բերել»,- ասաց Բեքարյանը:

Կարեն Բեքարյանը չի բացառում, որ Հայաստանում այս տարի Սահմանադրական փոփոխություններ եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կլինեն:

«Սահմանադրություն փոխելու նպատակը պայմանավորված է թուրք-ադրբեջանական տանդեմի թելադրանքով: Սահմանադրական փոփոխություններով ուզում են հասնել մի իրավիճակի, որ իրավական հիմք չմնա թե՛ Արցախի, թե Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի վերաբերյալ»,- ասաց Բեքարյանը:

Փորձագետը ներկայացրեց նաեւ իր կանխատեսումները Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում եւ ԵՄ-ում այս տարի նախատեսված ընտրությունների վերաբերյալ:

«Եթե ֆորսմաժոր չլինի, ապա իշխանությունը երկարաձգած իշխանությունները ստանալու են բավականին ժամկետ իրենց գործողությունները կյանքի կոչելու համար: Ռուսաստանն ընտրություններից հետո ինչ-որ իմաստով կլինի ավելի ուժեղացած՝ պատրաստ կտրուկ քայլերի ու գործողությունների: ԵՄ-ում իրավիճակը բավական տարբերվող է, որովհետեւ ԵՄ շատ երկրներում հոգնածություն կա ուկրաինական կոնֆլիկտից, եւ ի դեպ, սա թեստ է լինելու, թե գործող իշխանությունները որքանո՞վ վստահության քվե կստանան՝ հաշվի առնելով հանրային բավականին լուրջ դժգոհությունը: Միացյալ Նահանգներում կլինի նախընտրական տարաբնույթ խոստումների տարափ, անկախ նրանից՝ հանրապետականները, թե դեմոկրատները կգան իշխանության, նրանք հիմնականում իրենց գծի մեջ են լինելու»,- նշեց Բեքարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: