Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

«Քաջ Նազարը». audiobook

22 Հունվարի 2024, 12:00

Alpha News-ի բացառիկ ուսուցողական նախագիծը՝ Audiobook-ը, ներկայացնում է Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը» հեքիաթը։

Այն մինչ օրս երեխաների սիրելի հեքիաթներից է ու դպրոցական դասագրքերի անբաժանելի մասը։ Նազարը վախկոտ ու ալարկոտ մարդ է, բայց միաժամանակ անչափ պարծենկոտ: Մի գիշեր կինը դուռը փակում է՝ Նազարին թողնելով դրսում: Վերջինս վախեցած նստում է պատի տակ ու մնում մինչև լույսը բացվելը: Առավոտյան, երբ ճանճերը հավաքվում են նրա շուրջը, ձեռքով խփում է ու սպանում մի քանի ճանճ: Չկարողանալով հաշվել սատկած ճանճերին՝ որոշում է, որ հազարից պակաս չեն լինի, գնում է գյուղի տերտերի մոտ, պատմում իր քաջագործությունը և խնդրում գրել այդ մասին, որ բոլորն իմանան: Տերտերը կատակով մի փալասի վրա գրում է.

«Անհաղթ հերոս Քաջըն Նազար, Որ մին զարկի՝ ջարդի հազար»։

Նազարն այդ փալասն անցկացնում է մի փայտի, նստում հարևանի էշին ու ճանապարհ ընկնում:

Բարձրորակ և ժամանակակից ոճով կատարված ձայնագրությունը կօգնի աշխարհի ցանկացած երկրում ապրող յուրաքանչյուր հայի՝ հարմար և հաճելի ճանապարհով ամուր կապ պահպանել ազգային մշակույթի հետ։

Հայ գրականության ամենահայտնի ստեղծագործությունները՝ դպրոցական արդի դասագրքերից, Alpha News-ը ներկայացնում է աուդիոգրքի տարբերակով։