Պսկովում և Կիսլովոդսկում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ կմատուցվի

23 Ապրիլի 2024, 09:42

Քաղաքականություն

Պսկովի Ալեքսանդր Նևսկու տաճարում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ կմատուցվի:

Կիսլովոդսկի հայկական եկեղեցում նույնպես կմատուցվի պատարագ, որի ավարտին տեղի կունենա հավաք՝ նվիրված 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին: