Քաղաքական հետապնդումները Հայաստանում ռեկորդային ծավալների են հասել. Արամ Վարդևանյան
24 Հունիսի 2026, 22:17
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը տեսանյութ է հրապարակել, որում հիշեցրել է, որ Սահմանադրական դատարանում ընտրությունների հետ կապված դիմումների քննությունը կսկսվի հունիսի 26-ին։ Նա նաև ընդգծել է, որ իրավունքը պետք է գերակայի իշխանության քաղաքական շահերի նկատմամբ։
«Ընտրությունների վերաբերյալ մեր կուսակցության և այլ քաղաքական ուժերի դիմումները Սահմանադրական դատարանը կքննի հունիսի 26-ին։ Հայաստանում տիրող աննախադեպ քաղաքական հետապնդումների պայմաններում կարևոր է ընդգծել՝ իրավունքը չի կարող նսեմացվել։ Այն պետք է բարձր լինի իշխանության քաղաքական շահերից։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- ասել է փաստաբանը։