ՔԿ-ն միջնորդել է Գագիկ Ծառուկյանին կալանավորել երկու ամսով
07 Հուլիսի 2026, 11:51
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը։
Ինչպես հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, Քննչական կոմիտեն միջնորդել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ երկու ամսով կալանք կիրառել։
Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման գործով։