Ռոբերտ Սարգսյան. Դերասան-տիկնիկավարի հետաքրքիր ճանապարհը
03 Փետրվարի 2025, 23:25

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Փետրվարի 3-ը տիկնիկավար Ռոբերտ Սարգսյանի ծննդյան օրն է։
Դերասանը ծնվել է 1960 թվականին Լոռու մարզի Դսեղ գյուղում։ 1967-1977 թվականներին սովորել է Հ.Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում։ 1976-78 թթ սկսել է հետաքրքրվել թատրոնով և հաճախել է Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի թատերական ստուդիա: 1978-79 թթ-ին աշխատել է Վանաձորի քիմիական գործարանում, 1981-83թթ` Երևանի ավտոդողերի գործարանում: 1983-87թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերական ֆակուլտետի դերասանական բաժնում և ստացել դրամատիկ թատրոնի և կինոյի դերասանի մասնագիտություն:
1987 թվականից աշխատում է Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնումորպես տիկնիկավար-դերասան: 1988-89թթ․ թատրոնին զուգահեռ աշխատել է «Թատրոն անիվների վրա» շրջիկ թատերախմբում: 1988-95 թվականներին Հայաստանի ազգային հեռուստաընկերությամբ վարել է «Հեքիաթն է կանչում», 1988-92 թվականներին
«Ճանապարհներ» հաղորդաշարերը:
1992թ-ից աշխատել է նաև «Ունիմա» տիկնիկային գործիչների միջազգային միության հայկական կենտրոնումորպես դերասան: Ունեցել է շուրջ 100 դերակատարումներ մի շարք ներկայացումներում, որոնցից են
Հ.Թումանյանի «Պոչատ աղվեսը», «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ», «Շունն ու կատուն», «Խոսող ձուկը», «Հայի բախտ», «Սուտլիկ որսկանը», Ա.Պուշկինի «Ոսկե ձկնիկը» (Սկոմորոխ), Վ.Այգեկցու «Դում-դում իմաստունը և անգետները» և այլն։
Ռոբերտ Սարգսյանը մահացել է 2023 թվականի փետրվարի 11-ին։