Ռոստովի հայկական եկեղեցում մատուցվել է պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի

24 Ապրիլի 2024, 16:28

Քաղաքականություն

Ռոստովի Սուրբ Հարություն հայկական եկեղեցում մատուցվել է պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։ Այս մասին հայտնում է Ռոստովի գլխավոր տելեգրամյան ալիքը։

Չնայած աշխատանքային օրվան՝ քաղաքի հարյուրավոր բնակիչներ եկել են հոգեհանգստի արարողությանը և ծաղիկներ դրել հուշարձանի մոտ։