Ռոստովում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված բանաստեղծական երեկո է անցկացվել

09 Մայիսի 2025, 00:10

Մշակույթ

Ռոստովում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված «Նրանց խոսքն ապրում է» բանաստեղծական երեկո է անցկացվել: Միջոցառման մեկնարկից առաջ յուրաքանչյուր հյուրին հանձնվել է ծրար, որի մեջ կար ուղերձ։ Ուղերձ՝ նրանցից, որոնց բանաստեղծությունները հնչում են յուրաքանչյուր սերնդի սրտում, որոնց խոսքերը դարերի ընթացքում փոխանցում են հայկական հոգևոր մտքի էությունը:

Երեկոյի ընթացքում հնչել են մեծանուն բանաստեղծներ Եղիշե Չարենցի, Հովհաննես Թումանյանի, Դանիել Վարուժանի, Ավետիք Իսահակյանի, Վիլյամ Սարոյանի, Լևոն Շանթի, Ռուբեն Սևակի, Կոմիտասի և Վահան Տերյանի բանաստեղծությունները: Հնչել են նաև տարբեր երաժշտական ստեղծագործություններ: