Ռուսական երկաթուղիների կոնցեսիայի պահպանման հարցը չի դրվել. Բելոզյորով

14 Հոկտեմբերի 2026, 14:10

Քաղաքականություն

Ռուսական երկաթուղիների կոնցեսիայի պահպանման հարցը չի դրվել, ArmeniaSputnik–ի թղթակցին ասաց ՀՀ կառավարության հետ հանդիպումից դուրս եկած Ռուսական երկաթուղիներ ընկերության գլխավոր տնօրեն (ընկերության կառավարման ներքո է գտնվում Հայաստանի երկաթուղին) Օլեգ Բելոզյորովը։

«Մենք քննարկել ենք կոնցեսիոն համաձայնագրի կատարումը․ այն կատարվում է, և պայմանավորվել ենք համատեղ աշխատել»,–ասաց նա։

Նա շնորհակալություն հայտնեց հայկական կողմին` նշելով, որ լավ արդյունք ունեցան քննարկումից։

Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Մոսկվան Երևանից պաշտոնական դիմումներ չի ստացել՝ Հարավկովկասյան երկաթուղու հետ կոնցեսիոն համաձայնագիրը դադարեցնելու վերաբերյալ։