Վիկտորինա՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 155-ամյակին

16 Ապրիլի 2024, 00:56

Մշակույթ

Ռուսաստանի հայերի միության երիտասարդական կենտրոնը շարունակում է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 155-ամյակին նվիրված երեկոների շարքը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության տելեգրամյան ալիքը։

Միությունից փոխանցում են, որ ապրիլի 13-ին Մոսկվայի և Մոսկվայի մարզի հայկական կիրակնօրյա դպրոցների աշակերտների միջև կազմակերպվել է վիկտորինա։