Ռուսաստանը սգում է հայ ժողովրդի հետ. Մարիա Զախարովա

24 Ապրիլի 2026, 16:26

Քաղաքականություն

Ռուսաստանը սգում է հայ ժողովրդի հետ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի օրը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այսօր մենք խորին ցավակցություն ենք հայտնում հայ ժողովրդին, սգում ենք, ինչպես միշտ, նրա հետ միասին այս օրը։ Ես նաև կցանկանայի հիշեցնել այն մասին, որ Ռուսաստանի դիրքորոշումն օբյեկտիվ է և հետևողական ՝ ազգային հողի վրա զանգվածային ոչնչացման համար արդարացում չի կարող լինել», — ասել Է դիվանագետը ճեպազրույցի ժամանակ։

Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանում հենց սկզբից այդ սարսափելի ողբերգությունն ընկալել են որպես սեփական վիշտ:

Ռուսաստանի Պետդուման 1995 թվականին ընդունել է «Իր պատմական հայրենիքում ՝ Արևմտյան Հայաստանում, 1915-1922 թվականներին հայ ժողովրդի ցեղասպանությունը դատապարտելու մասին» որոշումը: