Ռուսաստանը սպասում է Բաքվի և Երևանի միջև «3+3» ձևաչափով հանդիպումների համաձայնեցմանը. Զախարովա
15 Հուլիսի 2026, 19:55
Ռուաստանը սպասում է, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցնեն «3+3» հարթակի մասնակից երկրների արտգործնախարարների հաջորդ հանդիպման վայրը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հիշեցրել է, որ համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել ստամբուլյան նիստի ժամանակ։
«3+3» հարթակի առաջին փորձագիտական նստաշրջանում, որն անցկացվել է հունիսի 5-ին Պետերբուրգյան համաժողովի շրջանակներում, մասնակիցները հանդես են եկել առանց քաղաքականացման՝ կոնկրետ փոխշահավետ տնտեսական նախագծերի վրա կենտրոնանալու օգտին։
«Մենք լիովին կիսում ենք նման մոտեցումը», — ընդգծել է Զախարովան։