Սահմանադրական դատարանին չհաջողվեց նախագահ ընտրել. «Փաստինֆո»

14 Հոկտեմբերի 2026, 21:41

Քաղաքականություն

Սահմանադրական դատարանին չի հաջողվել նախագահ ընտրել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Փաստինֆո»-ն, պաշտոնի համար պայքարում էին Վլադիմիր Վարդանյանը և Էդգար Շաթիրյանը։

Հիշեցնենք, որ ՍԴ նախագահ Արման Դիլանյանի պաշտոնավարման 6-ամյա ժամկետը լրացել էր հոկտեմբերի 12-ին, իսկ գործող օրենքով ՍԴ նախագահը վերընտրվելու իրավունք չունի։

Ըստ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի՝ առաջին փուլում ընտրվելու համար թեկնածուին անհրաժեշտ է դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ը։ Առաջին փուլում անհրաժեշտ ձայներ չհավաքելու դեպքում 5-օրյա ժամկետում անցկացվում է երկրորդ փուլ, որտեղ հաղթող է ճանաչվում մեծամասնության ձայները ստացած թեկնածուն։ Եթե այս փուլում ևս որևէ թեկնածու չի ընտրվում, ընտրությունը համարվում է չկայացած, և կազմակերպվում է նոր ընտրություն։

Հիմա եթերում