Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացվեց 2 ամսով

09 Հուլիսի 2026, 19:05

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացվեց 2 ամսով։ Դատախազը պնդում է, որ Կարապետյանը պետք է սահմանափակումների տակ մնա մինչև փաստաթղթերի ուսումնասիրության ավարտը և վկաների հարցաքննությունը:

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր 2025 թվականի հունիսին՝ Հայ Առաքելական Եկեղեցուն հրապարակային աջակցելուց հետո։ Նույն թվականի դեկտեմբերին խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի։