Սամվել Կարապետյանին կտեղափոխեն Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան

18 Հունիսի 2025, 13:22

Քաղաքականություն

Քիչ անց գործարար, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը կտեղափոխվի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ կքննվի կալանքի միջնորդությունը։

Սամվել Կարապետյանի փաստաբանները քաղաքացիներին կոչ են անում հավաքվել դատարանի շենքի դիմաց։