Սամվել Կարապետյանը ոչ միայն ՀՀ քաղաքացի է, այլև ռեզիդենտ. փաստաբան
02 Հուլիսի 2025, 11:59
Սամվել Կարապետյանը ոչ միայն ՀՀ քաղաքացի է, այլև ռեզիդենտ, ինչը կարևոր հանգամանք է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Սամվել Կարապետյանի շահերի գործունեության կենտրոնը Հայաստանի Հանրապետությունն է՝ համաձայն ՊԵԿ կողմից տրված տեղեկանքի: Սա կարևոր հանգամանք է, քանի որ անձը, տվյալ դեպքում անվանի խոշոր գործարարը կարող է իր բիզնես գործունեությունը ծավալել բազմաթիվ երկրներում: Սա պետք է հաշվի առնենք»,- ասել է փաստաբանը:
Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանի դեմ այս քրեական հետապնդումը վնաս է հասցնում ՀՀ միջազգային հեղինակությանն ու վարկանիշին: